Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՉՊԵ՞Ս ԹԵ ԲԱԽՏ ՉԿԱ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:20 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԻՆՉՊԵ՞Ս ԹԵ ԲԱԽՏ ՉԿԱ

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի՛ մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:

Պտտեցնում եմ մատս և... փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում...

Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

Ա՜խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ–ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով...

Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:

Եվ հայելուց... պիտի կոշի՜կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ՝
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՉՊԵ՞Ս ԹԵ ԲԱԽՏ ՉԿԱ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: