Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:14 | Сообщение # 1 |
| ԱՐՎԵՍՏ
Քամին է երգում ինչ-որ եղանակ, Որ Բեթհովենին պատիվ կբերեր: Մութ հորիզոնին աղոտ այգալույս Մի ռեմբրանդյան նորահայտ նկար: Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝ Իր ողբերգական դըրամաներով... Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ... արվեստ ենք խաղում Եվ... մի այնպիսի՜ համոզվածությամբ, Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ...
| |
| |