Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 22:13 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆ

Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,-
Ո՞ւմ է պետք երգի մեջ:

(Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,
Մի պատառ կախարդանք,
Մոգության մի պճեղ,
Մի բացվող փակագիծ,
Անհայտի մի լուծում)...

Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված,
Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն:
Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել
Սապատված մի «ինչու» -
Ու երգը կհնչի՜...

Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,-
Իսկ ո՞վ է վճռելու:

(Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝
Սեփական ձեռքերով իրենից պոկոտած,
Մի սարսուռ օդեղեն,
Մի սարսում ընդերքի)...

Մթության երանգներն առատ են ավելի,
Քան բոլոր մնացած գույները գումարված:
Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել,
Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,-
Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ...

Ի՞նչ անել և ինչպե՞ս.
Հա՞ստ մանել, թե՞ բարակ:

(Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛,
Վեճ մղել ծովի՛ հետ,
Ամաչել կրակի՛ց,
Չուշանա՜լ, չշտապե՜լ),-
Եվ այնժամ, օ, հարկավ
Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան,
Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: