Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:55 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ

Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,
Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.

Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,
Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:

Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին
Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.

Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,
Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:

Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,
Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.

Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ
Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:

Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,
Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:

Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,
Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:

Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,
Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: