Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 21:54 | Сообщение # 1 |
| ԻՆՉՊԵ՞Ս ՉԶԱՐՄԱՆԱՍ
Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում Ու երջանկություն՝ ցեխոտել իրար, Թեպետև տանը մեզ չէին ներում Մեր այդ մանկական հաճույքի համար: Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք Եվ դրա համար ծեծ էինք ուտում: Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին, Որ մեր շորն էինք միայն ցեխոտում: Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝ Աղարտվեց մեր հին երազը հստակ, Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս...
| |
| |