Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:57 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:

Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,
ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:

ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում:

ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ...

Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով:

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,-
Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր:

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,-
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: