Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՎԵՐՆԱԳԻՐ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:53 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Գարնան բուրմունքը հիմա
Սար ու ձորերն է բռնել:
-Ինչ-որ բան ես ցանկանում,
Թե ինչ՝ չես էլ հասկանում
Ու չես կարող ըմբռնել:
Կարծես բացել են դռներ,
Ներս առնել չեն ցանկանում:

Գարունն իր պաղ ու տաքուկ
Շունչն է օդում տարածել:
-Ինչ-որ ձայն է քեզ կանչում,
Ձա՛յն, որ դու չես ճանաչում
Ու չես կարող ճանաչել...
Գուցե հենց այդ են կոչել
Անմեկնելի զգացում...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՎԵՐՆԱԳԻՐ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: