Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՁ - ՊՈԵՏԻՍ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:49 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԻՆՁ - ՊՈԵՏԻՍ

Ժամանակն իմ, դարն իմ այնքան ահեղ է,
Որքան վայրի ցուլը կրքի մոլուցքում,
Սպառնալից, որքան կայծը չոր լուցկում,
Որքան նետը, երբ լարված է աղեղը:

Արյան տենչը՝ ոսկու ոսկրոտ մատներով
Իր հորձանքն է նետել հազար պոետի...
Ու թող էլի հազար-հազարին նետի,
Որպես չնչին տաշեղ, որպես չոր տերև...

Թող որ նետի... Ես զորեղ եմ ու կանգուն
Ու նետում եմ նրան կռվի ձեռնոցն իմ,
Քանզի մահվան գիշերում ես եմ անքուն...

Եվ տքնաջան աշխատանքով աննկուն
Ես դեռ կապրեմ ժպտադեմ ու խնդալի,
Որ զարդարեմ ահեղ դեմքը իմ դարի...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԻՆՁ - ՊՈԵՏԻՍ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: