Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ)
Բանաստեղծություն

SyzanДата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:37 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն
ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի:

Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի առաջ
Իմ հայրենի գյուղը - այնտեղ՝ ցածում:
Քնաթաթախ գյուղի տանիքներից ելած
Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում:

Գետակն, աղբյուրների չարաճճի որդին,
Թավալվում է ձորում ու փրփըրում.
Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի
Իր հին պաշարումն է մտաբերում...

Նախիրը բառաչելով դաշտ է գնում հիմա,
Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը հուն է գտնում...
Բաց է մեր դռնակը կարոտ գրկի նման,
Եվ ես - կրկի՛ն մանուկ - մեր հին տունն եմ մտնում:
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: