Syzan | Дата: Երեքշաբթի, 15.01.2013, 18:08 | Сообщение # 1 |
| ՏԽՐՈՒՄ ԵՄ
Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում, Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն, Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ, Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց, Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ, Իսկ երգ ատող, Նվագ հատող Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ...
Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...
| |
| |