Syzan | Дата: Երեքշաբթի, 15.01.2013, 17:59 | Сообщение # 1 |
| ԱՂՄԿՈՒՄ ԵՄ
Այս ամենը արդյոք ի՞նչ է. Խեղճի նվոց ու ճռի՞նչ է, Թե՞ մի ճիչ է Ու մորմոքում Հզոր հոգու: Եվ գալիքի աչքում ի՞նչ եմ. Ճո՞րտ եմ արդյոք, Թե՞ ազատ եմ, Հարազա՞տ եմ, Թե՞ լոկ բիճ եմ: Կենդանաշատ մի հատա՞կ եմ, Թե՞ լոկ այնտեղ ննջող խիճ եմ, Կախարդում եմ ու մոգո՞ւմ եմ, Թե՞... պարզապես աղմըկում եմ: Եվ իրար հետ դաշնակի՞ց են, Թե՞ թշնամի զույգ բանակ են Իմ մեջ քանակն ու որակը: Եվ ապագա ինչ-որ ժամի Ես՝ գազանըս, Ես՝ վազանըս, Չե՞մ շորորա ու չե՞մ քայլի հենափայտով: Սա Ո՛չ աղքատ ձևանալ է, Ոչ հանաք է. Հանրահաշվի մի խնդիր է՝ զույգ անհայտով, Որ կարող է լուծել միայն ժամանակը: Իսկ առայժըմ աղմըկում եմ, Ինչպես ջուրը, Որը ի՞նչ է, Ծո՞վ է, Լի՞ճ է, Թե՞ ճահիճ է. Տա՞ք է, Պղտո՞ր, Պաղ ու ջի՞նջ է,- Վերջին հաշվով ջրի համար Միևնույնն է կամ ոչինչ է. Նա հոսում է Ու խոսում է՝ Իր սեփական ձայնը բնա՜վ չլսելով, Ո՛չ ցավ զգում, Ո՛չ էլ սգում՝ Իր գեղեցիկ մահը բնա՜վ չափսոսալով... Իսկ առայժըմ աղմըկում եմ. -Գոնե լսե՜ք...
| |
| |