Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ)
Բանաստեղծություն

SyzanДата: Երեքշաբթի, 15.01.2013, 17:58 | Сообщение # 1

Генерал-майор
Сообщений: 335
Օֆֆլայն

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ

Ես, ճիշտն ասած, զարմանում եմ շա՜տ բաներից,
Քիչ լավի հետ՝ ամեն տեսակ վա՜տ բաներից,
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել՝
Ա՛յն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,
Որ հոգնելով ճամփաներից՝
Ջարդ ու փշուր կանգ է առնում
Եվ չի նայում առաջ, վար-վեր
Ու հայացքով ետ չի դառնում -
Հոգնածորեն նայում է նա աննպատակ
Եվ ա՛յն տեսնում, ինչ ընկած է ոտքերի տակ:

Ու ես հիմա,
Որ անհարմար
Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց
Ջարդված-հոգնած՝
Հանգըստանում-թարմանում եմ,
Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,
Որ - թռչնի պես - ճիշտ խոսքից է մարդը խրտնում,
Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.
Լուսնի նման՝ արևից է նա սփրթնում
Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից...

Իսկ դուք՝ ինչպե՞ս:
Դո՞ւք էլ՝ ինձ պես:

Է՜հ, երևի, ինձ վրա եք դուք զարմանում...
Прикрепления: 6857920.jpg (81.2 Kb)
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություն (ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: