14:36
Քարտաշը /հինգերորդ մաս /

Բնանկար ծանոթ:

Հինավուրց վանք ու ժամ: 
Լցված է բազմությամբ բակ ու գավիթ: 
(
Հեռուներից նրանց այստեղ քշած, 
Դեռ խուլ մլռտում է հեռվում քամին): 

Էջմիածին: Վարակ: Համաճարակ:

Անծայր ու անվախճան մի պատարագ, 

Որտեղ ըստ պատճաշի,

 զոհ է բերվումԻբրեւ Քրիստոսի միս ու արյուն

 Ոչ թե մի կում գինի ու մի կտոր նշխար,

 Այլ ժողովուրդ մի ողջ եւ մի ամբողջ աշխարհ ...

 Հետո, ճերմակ մի տուն:

Ճերմակ ձեռնոց հագած Ինչ - որ պարոն:

 Բուրմունք, բուրմո՜ւնք հացի. .. 

Տատը վանքի բակում հացի կարոտ հանգավ ... 

Ինքը այսուհետեւ հայ չէ, ամերիկացի ...

Այսուհետեւ հացին պետք է ասել «Բրեդ»,

 Ամեն խոսքից հետո, «Միստըր, փլիզ» ... 

Նրանց կոշիկները լավ մաքըրել .. . 

Խմել հոտած սոուս, ծամել թերխաշ բրինձ ...

 ... Եվ առաջին ճիգը -. 

Տատի պես չմեռնել, դեռ ապըրել ...

Եվ առաջին միտքը

 Ապրել, բայց ոչ իբրեւ ամերիկացի ... 

 

 

 

 

 

 

Դիտումներ: 587 | Ավելացրեց: Syzan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]