14:29
Քարտաշը/երրորդ մաս /

Քարե հիմքի վրա Ելնում են պատերը նույնպես քարից. 

Լուսամուտներն ահա, իբրեւ աչքեր բարի,

 Ցանցաձեւ քիվերի

 թարթիչների Պայծառ եւ լուսավոր սրտերի տակ

 Փայլ են տալիս նրան կենդանության: 

Դռան շրջանակը, առայժմ բաց, անդուռ

Կարծես պատուհանին փեղկի համար խանդում

 Եվ լուռ համրանում է շեմքի վրա: 

Իսկ թաց Աշնանային հողը, օծված ավիշներով

Բուրմունքներ է փռում առավոտյան օդում ... 

Եվ հոտեւան աշնան բուրմունքներից գինով, 
Նա հիշում է մեկից, միանգամից, հանկարծ ... 
Ծանոթ, ծանո՜թ է այդ հիշողությունն այնքան, 
Ասես լինի տեսած մի հին կինոնկար ... 

Եվ ակամա, խոր մի բնազդով թաքուն,

Դանդաղում են, փափկում հարվածները մուրճի ... ...

Նա մանուկ էր այնժամ:

Մինչ հայրը գար գործից, Մինչ երեկոն իջներ,

նա տան բակում, Ընկուզենու շքեղ ստվերի տակ, 

Մաշված գորգի վրա, տատի կողքին նստած, 

Խորասուզված այնպես խաղում էր լուռ...

Դիտումներ: 545 | Ավելացրեց: Syzan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]