14:32
Քարտաշը/չորրորդ մաս/

Այգում Բարձրանում էր հանկարծ աշնան քամին,

 Բարձրանում էր հանկարծ, քշում միանգամից

 Տանում գլորում էր, խճճում էր հողով 

Հին կծիկը տատի ... 

Մինչ տատը մեղմաբար Խաչակնքում դեմքը,

էր, ապաԴանդաղ ելնում ոտի, - 

Իբրեւ բողոք Իր իսկ պտուղներն էր գետնին թափում

Բեղուն եւ ծանրահակ խնձորենին .. .


Նա մանուկ էր սակայն եւ չգիտեր այնժամ, 
Որ ոչ աշնան քամի, այլ սամում էր պայթում, 
Որ կծիկը իրենց գոյության ու բախտի 
Ոչ թե խճճվում էր, այլ թել առ թել փրթվում, 
Որ արդար իր հայրը իր իսկ հերկած արտում 
Սպանվել էր. .., Մայրը ընկել խոնավ տախտին, 
Տան ապավեն կովի բութ հայացքի ներքո, 
Կաթնադույլի առաջ եւ կաթի հետ խառնած 
Մայրական արյունը ... 
Ճանապարհը գաղթի 
Ձգվել, երկարե՜լ էր դեպի առաջ, 
Անկարեկից, մթնած երկինքների ներքո ... 
Լոկ լսվել էր հեռվից մորթվող կովի բառաչ, 
Աղաղակներ դաժան. 
Ու երգել էր քամին - ուրախ ու ինքնագոհ, 
Որպես հարբած խուժան ...


Դիտումներ: 592 | Ավելացրեց: Syzan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]