14:16
Քարտաշը

Քարտաշը

 

Նա հասարակ քարտաշ է ձեռքերով կոպիտ, 
Փոքր ինչ կուզիկ է - այր մի տարեց: 
Հոնքերը թավ են: Աչքի կոպին 
Փոշու մի խավ է հանգիստ թառել: 
Ճակատը լայն է: Փունջ մի մազի, 
Որ օրորվում է անգամ հազից, 
Կիսով օղակվել եւ աննշմար 
Կազմել է ահա հարցական նշան: 
Նա անխոս է միշտ, անխոս ու լուռ 
Եվ լռությունն այդ իմաստալի 
Ահա այս մուրճն է լոկ թարգմանում: 
Իսկ նա, այդ մուրճը, 
Օ, ինքնասեր է ամեն բանում, 
Հպարտությամբ է հպարտանում: 
Այսինքն նա, այդ փոքրիկ մուրճը, 
Լոկ իր ձայնին է ականջ դնում, 
Երբ անտարբեր են հանդեպ նրա, 
Երբ չեն նկատում նրան շուրջը ... 
Եվ մենք, որ այսքան

այսքա՜ն լուրջ ենք, 
Իսկապես, երբ ենք լսել նրան ...

Դեռ արեւից կանուխ նա նա գալիս է գործի, 
Հեռու ծայրամասից, հաճախ ոտքով 
(
Տրամվային նայես, կուշանաս դու գործից, 
Տրամվայի պարկից դե բոլորն են դժգոհ): 
Նա քայլում է արագ...

 



Դիտումներ: 815 | Ավելացրեց: Syzan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]